Քրեական վարույթի շրջանակում Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան: Այս տեղեկությունը Ավելի վաղ դատախազությունը հայտնել էր, որ այսօր՝ հոկտեմբերի 2-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 469-րդ հոդվածի (Պետական սահմանն ապօրինի հատելը) 1-ին մասով, 340-րդ հոդվածի (Ռազմական նշանակության արտադրանքի, տեխնիկայի, հրազենի կամ այլ նյութերի, սարքերի, առարկաների, ապրանքների մաքսանենգությունը) 1-ին մասով, 335-րդ հոդվածի (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) 1-ին մասով, 207-րդ հոդվածի (Բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը) 1-ին մասով, 166-րդ հոդվածի (Առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 4-րդ և 6-րդ կետերով: Ավելի վաղ հայտնել էր, որ 2026 թվականի հոկտեմբերի 1-ին, ժամը 14:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, զինծառայող Նասիմի Մուսաևը, ապօրինի մուտք էր գործել Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 20-րդ տուն, հայտնաբերվելուց հետո զենքից արձակել կրակոցներ: Կրակոցի հետևանքով վիրավորում էր ստացել 1987 թվականին ծնված Ա.Ա.-ն: Այնուհետև, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացին դիմել էր փախուստի: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Նասիմի Մուսաևը հայտնաբերվել էր Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 26-րդ հասցեում: Դատախազությունից այսօր հայտնել էին, որ Շաքիում արձանագրված դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ:
Միջազգային լուրեր
Հայաստանի իշխանությունները փորձում են մոռացության մատնել ազգային ողբերգությունը և այդ պատճառով «չհիշեցին» սեպտեմբերի 27-ը

Սկզբնաղբյուր: KARTSIQ