Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն Չեխիա կատարած այցի ընթացքում բախվել է բողոքի ակցիաների, հայտնում է «Aktuality»-ն։ Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշի հետ նա բացել է Չեխոսլովակիայի կազմավորման 108-ամյակին նվիրված հուշարձանը։ Արարողությունն ուղեկցվել է սուլոցներով և բողոքի կոչերով։ Ցուցարարները Ֆիցոյի հասցեին վանկարկել են՝ «Չքվի՛ր Ռուսաստան»։ Բողոքի ակցիայի մասնակիցները սուլոցներով են դիմավորել նաև Բաբիշին և երկու երկրների արտգործնախարարներին, այդ թվում՝ Սլովակիայի արտգործնախարար Յուրայ Բլանարին, որը նախօրեին Մոսկվայում բանակցություններ էր վարել Սերգեյ Լավրովի հետ։
Միջազգային լուրեր
«Չքվի՛ր Ռուսաստան». Սլովակիայի վարչապետ Ֆիցոյին սուլոցներով են դիմավորել Պրահայում

Սկզբնաղբյուր: KARTSIQ