Կրեմլում դեռևս չեն ծանոթացել Հայաստանի նկատմամբ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի գործողության կասեցման հնարավոր հետևանքների վերաբերյալ զեկույցին, հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Երեքշաբթի օրը Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից և Ղրղզստանից Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամները ներկայացրել են Հայաստանի նկատմամբ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի գործողության կասեցման հնարավոր հետևանքների վերաբերյալ զեկույցը։ «Ո՛չ, չենք ծանոթացել», — նշել է Պեսկովը՝ պատասխանելով «ՌԻԱ Նովոստի»-ի այն հարցին, թե արդյոք Կրեմլում արդեն հասցրել են ծանոթանալ ներկայացված զեկույցին։
Միջազգային լուրեր
Դեռ չենք ծանոթացել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման մասին զեկույցին․ Պեսկով

Սկզբնաղբյուր: KARTSIQ