Ֆրանսիան հայտարարել է, որ պատրաստ է իր զորքերն ուղարկել Ուկրաինա հրադադարի ռեժիմ հաստատվելուց հետո։ Դրա մասին հայտնել է Europe 1 ռադիոկայանը։ Նյութում նշվում է, որ ֆրանսիական զորքերը ծրագրվում է տեղակայել ռազմաճակատի գծից հեռու՝ ռազմավարական կետերում։ Նրանց խնդիրը կլինի ուսուցանել, զինել և «առաջին հերթին վերականգնել ուկրաինական բանակը»։ Ռադիոկայանի տվյալներով՝ տեղակայումը կարող է իրականացվել «կամավորների կոալիցիայի» աջակցության շրջանակում։ Ինչպես ճշտում է Europe 1-ը, մյուս երկրներն էլ կարող են հետևել Ֆրանսիայի օրինակին, սակայն առայժմ հայտնի չէ, թե նրանք կոնկրետ քանի զինվորական են պատրաստ ուղարկել։
Միջազգային լուրեր
Ֆրանսիան պատրաստ է զինվորականներ ուղարկել Ուկրաինա՝ հրադադարի դեպքում

Սկզբնաղբյուր: KARTSIQ