Սպիտակ տան մի շարք պաշտոնյաներ և խորհրդականներ կասկածներ են հայտնել, թե որքան ժամանակ Քեթի Զախարիան կկարողանա շարունակել պաշտոնավարել որպես ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար։ Նրանց գնահատմամբ՝ նրա աշխատանքը կարող է չհամապատասխանել նախագահ Դոնալդ Թրամփի ակնկալիքներին։ Ինչպես հաղորդում է CNN-ը, Սպիտակ տան մի քանի ներկայացուցիչներ դժգոհություն են արտահայտել Զախարիայի առաջին մամուլի ճեպազրույցի վերաբերյալ, որը տևել է ընդամենը 15 րոպե։ Ըստ հրապարակման՝ ճեպազրույցի հիմնական մասը մամուլի քարտուղարը հատկացրել է իր բացման խոսքին՝ անդրադառնալով Դոնալդ Թրամփի ձեռքբերումներին և դրական գնահատելով նախագահի գործունեությունը։ Միաժամանակ լրագրողների հետ հարցուպատասխանի համար սահմանափակ ժամանակ է տրամադրվել։ Զախարիան հնարավորություն է տվել հարցեր ուղղել ընդամենը երեք լրագրողի, ինչից հետո ավարտել է ճեպազրույցը։ CNN-ի փոխանցմամբ՝ նման ձևաչափը բացասական արձագանք է առաջացրել Սպիտակ տան որոշ պաշտոնյաների շրջանում՝ հարցեր առաջացնելով մամուլի քարտուղարի հետագա պաշտոնավարման վերաբերյալ։