Իրանը պատրաստ է Մերձավոր Արևելքի երկրների հետ խորհրդակցություններ անցկացնել տարածաշրջանային անվտանգության կառույց ստեղծելու շուրջ՝ առանց արտատարածաշրջանային ուժերի մասնակցության, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, հաղորդում է РИА Новости-ն։ «Մենք ողջունում ենք ցանկացած նախաձեռնություն, որը կօգնի ձևավորել կոլեկտիվ անվտանգության կառույց՝ առանց օտարերկրյա ուժերի մասնակցության և միջամտության, և այն համարում ենք ճիշտ ուղղությամբ շարժում։ Մենք պատրաստ ենք տարածաշրջանի երկրների հետ խորհրդակցությունների համապարփակ անվտանգության վերաբերյալ, որը կմշակվի տարածաշրջանի երկրների կողմից՝ հենց տարածաշրջանի համար», - ասել է Արաղչին՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների արդյունքներով։
Միջազգային լուրեր
Իրանը պատրաստ է Մերձավոր Արևելքի երկրների հետ խորհրդակցություններ անցկացնել տարածաշրջանային անվտանգության կառույց ստեղծելու շուրջ

Սկզբնաղբյուր: KARTSIQ