Միացյալ Նահանգներն ու Հայաստանը կարևորագույն հանքանյութերի ոլորտում պայմանավորվածություններից անցնում են գործնական քայլերի՝ առաջ մղելով ԱՄՆ-Հայաստան կարևորագույն հանքանյութերի վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի իրականացումը։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից։ «ԱՄՆ պետքարտուղարության տնտեսական, էներգետիկ և գործարար հարցերի բյուրոյի էներգետիկ մատակարարման շղթաների գրասենյակի տնօրեն Փոլ Հյուպերը հանդիպել է Հայաստանի կառավարության, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի կարիքներին ու հնարավորություններին ծանոթանալու և ԱՄՆ տեխնիկական աջակցության հնարավոր ուղղությունները քննարկելու նպատակով։ Միասին մենք ձևավորում ենք կարևորագույն հանքանյութերի հուսալի և դիվերսիֆիկացված մատակարարման շղթաներ՝ նպաստելով բարեկեցությանը և ամրապնդելով ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերությունը»,–ասված է հաղորդագրության մեջ։
Միջազգային լուրեր
ԱՄՆ–ն և ՀՀ–ն կարևորագույն հանքանյութերի ոլորտում պայմանավորվածություններից անցնում են գործնական քայլերի

Սկզբնաղբյուր: KARTSIQ