Եվրոպական խորհրդարանը հոկտեմբերի 8-ի լիագումար նիստում ընդունել է բանաձև, որով դատապարտում է Վրաստանում ընդդիմադիր կուսակցությունների գործունեությունն արգելելու՝ «Վրացական երազանք» կուսակցության փորձերը։ Փաստաթղթին կողմ է քվեարկել 445 պատգամավոր, 37-ը դեմ են արտահայտվել, ևս 97-ը՝ ձեռնպահ։ Բանաձևում դատապարտվում են ընդդիմադիր միավորումներն արգելելու փորձերը և պահանջ է ներկայացվում հետ կանչել դրանց դեմ ներկայացված սահմանադրական հայցը։ Բացի այդ, Եվրոպական խորհրդարանը կոչ է արել Եվրոպական միությանը և անդամ երկրներին պատժամիջոցներ սահմանել Բիձինա Իվանիշվիլիի, Իրակլի Կոբախիձեի, Շալվա Պապուաշվիլիի և Կախա Կալաձեի նկատմամբ։
Միջազգային լուրեր
Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել Վրաստանի վերաբերյալ

Սկզբնաղբյուր: KARTSIQ