Ռուսաստանը դիտարկում է Արկտիկայի իր հանքավայրերում ամերիկացի գործընկերների հետ համատեղ աշխատելու հնարավորությունը։ Այս մասին Գազ արտահանող երկրների ֆորումի գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «Կոմերսանտ»-ը։ «Դեռ բոլորովին վերջերս մեր հանքավայրերում մեզ հետ աշխատում էին եվրոպացի և չինացի գործընկերները։ Այժմ մենք ուսումնասիրում ենք ամերիկացի գործընկերների հետ համատեղ աշխատանքի հնարավորությունը», — ասել է Ռուսաստանի ղեկավարը։ ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևն ավելի վաղ նշել էր, որ Մոսկվայի և Վաշինգտոնի համագործակցությունը կարող է «շատ մեծ սիներգիական արդյունք» ապահովել, մասնավորապես Արկտիկայում՝ հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) արտադրության և էներգետիկ այլ նախագծերի իրականացման ոլորտներում։ Եվրամիությունում, իրենց հերթին, հայտարարել էին Արկտիկայում Ռուսաստանին հակազդելու մտադրության մասին։ Մասնավորապես, եվրոպական երկրները մտադիր են անսահմանափակ հասանելիություն ստանալ Հյուսիսային ծովային ուղու նկատմամբ։