Թուրքմենբաշիում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցը Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ուզբեկստան հարաբերություններին և դրանց հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Կարևորվել է առևտրատնտեսական կապերի զարգացումն ու ընդլայնումը: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային գործընթացների շուրջ: Երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումն ու տարածաշրջանային փոխգործակցության խթանումը: