Ուկրաինական Ան-124 «Ռուսլան» բեռնատար ինքնաթիռը վայրէջքի ժամանակ բռնկվել է Ճապոնիայում, հայտնել է NHK-ն։ «Հոկտեմբերի 22-ին տեղի ժամանակով մոտ 19:20-ին բեռնատար ինքնաթիռի ֆյուզելյաժը բռնկվել է, երբ այն փորձել է վայրէջք կատարել «Տյուբու» օդանավակայանի թռիչքուղու վրա», — նշվել է հրապարակման մեջ։ Դեպքի պատճառով թռիչքուղին փակվել է 15 րոպեով։ Անվտանգության ստուգման ավարտից հետո թռիչքները վերսկսվել են, օդանավակայանը վերադարձել է աշխատանքի սովորական ռեժիմին։ Ճապոնիայի տրանսպորտի նախարարությունը պարզում է տեղի ունեցածի հանգամանքները։
Միջազգային լուրեր
NHK-ը հայտնել է ուկրաինական բեռնատար ինքնաթիռի բռնկման մասին Ճապոնիայում վայրէջք կատարելիս

Սկզբնաղբյուր: KARTSIQ