Իրանի խորհրդարանը Մեհրդադ Ախլագի Քեթաբչիին հաստատել է Զինված ուժերի պաշտպանության և նյութատեխնիկական ապահովման նախարարի պաշտոնում, տեղեկացնում է Mehr-ը։ Որոշումն ընդունվել է կիրակի օրվա բաց նիստում՝ նրա որակավորումն ու աշխատանքային ծրագիրը քննարկելուց հետո։ Քեթաբչին փոխարինել է գեներալ-մայոր Ազիզ Նասիրզադեին, որը զոհվել էր ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների հետևանքով։