Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գնահատմամբ՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմը կթուլանա 2027 թվականի սկզբին, իսկ էներգակիրների առևտուրը կկարգավորվի տարվա ընթացքում։ Այս մասին ասվում է Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի տնտեսական զարգացման հեռանկարներին նվիրված ԱՄՀ-ի հերթական զեկույցում։ «Հիմնական սցենարով ենթադրվում է, որ 2027 թվականի սկզբին [ԱՄՆ-ի և Իրանի միջև] հակամարտությունը կմարի, իսկ տարվա ընթացքում [էներգակիրների] առևտուրն աստիճանաբար կվերադառնա բնականոն հուն։ Ելնելով դրանից՝ կանխատեսվում է, որ 2026 թվականի շուրջ 1,3% անկումից հետո տարածաշրջանի աճի տեմպերը 2027 թվականին կհասնեն 6,6%-ի, ինչը գրեթե 3 տոկոսային կետով ցածր է ապրիլյան կանխատեսումից», — նշում են զեկույցի հեղինակները։ Նրանց գնահատմամբ՝ «նույնիսկ ակնկալվող աշխուժացման պարագայում [Պարսից ծոցի] երկրների արտադրության ծավալները միջնաժամկետ հեռանկարում ընդհանուր առմամբ կմնան մինչև հակամարտությունը եղած կանխատեսումներից ցածր»։ Ինչպես ընդգծում է հիմնադրամը, «Մերձավոր Արևելքում պատերազմի էսկալացիան լուրջ հարված հասցրեց տարածաշրջանին՝ հանգեցնելով էներգառեսուրսների արդյունահանման, ծովային փոխադրումների, զբոսաշրջության և առևտրի խաթարմանը»։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները կարող էին անմիջապես դադարեցնել Իրանի հետ առճակատումը, սակայն չեն անի դա, հավելելով, որ պատերազմը շատ շուտով կավարտվի։
Միջազգային լուրեր
ԱՄՆ-Իրան հակամարտությունը կթուլանա 2027 թվականի սկզբին․ ԱՄՀ-ի կանխատեսում

Սկզբնաղբյուր: KARTSIQ