Ռուսաստանն Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում սկզբունքային չի համարում այն հարցը, թե ով կլինի եվրոպացի բանակցագնացը։ Մոսկվայի համար ավելի կարևոր է այն դիրքորոշումը, որով Եվրոպայի ներկայացուցիչը հանդես կգա երկխոսության ընթացքում։ Այս մասին «РИА Новости»-ին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։ «Սա ոչ թե երկրորդական, այլ նույնիսկ երրորդական հարց է. այն որևէ սկզբունքային նշանակություն չունի», — նշել է դիվանագետը՝ պատասխանելով այն հարցին, թե որ թեկնածուները կարող են ընդունելի լինել ռուսական կողմի համար։ Գրուշկոյի խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն մատնանշել է, թե ով, իր կարծիքով, կարող է դրական դերակատարում ունենալ բանակցություններում։ Այդուհանդերձ, եթե Եվրամիությունը հավանություն տա նրա մասնակցությանը, առանցքային նշանակություն կունենա եվրոպացի ներկայացուցչի դիրքորոշումը։
Միջազգային լուրեր
Մոսկվայի համար սկզբունքային չէ, թե ով կներկայացնի Եվրոպան Ուկրաինայի հարցով բանակցություններում․ ՌԴ ԱԳՆ

Սկզբնաղբյուր: KARTSIQ