Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն արտգործնախարարի առաջին տեղակալ Գիորգի Զուրաբաշվիլիին նշանակել է Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով կառավարության ղեկավարի հատուկ ներկայացուցիչ։ Այս մասին Կոբախիձեն հայտարարել է ճեպազրույցի ժամանակ։ «Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ է նշանակվում պարոն Գիորգի Զուրաբաշվիլին։ Ռուսաստանի Դաշնության հետ հակամարտության խաղաղ կարգավորումը, առկա առևտրատնտեսական կապերի պահպանումն ու զարգացումը և հումանիտար հարցերով մշտական երկխոսության ապահովումը մեր երկրի կարևորագույն առաջնահերթություններից են»,— ճեպազրույցում նշել է Կոբախիձեն։ Վարչապետը նաև ընդգծել է, որ Վրաստանի և ՌԴ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում Ռուսաստանի հետ կապերի գծով հատուկ ներկայացուցչի աշխատանքը բանակցությունների ժնևյան ձևաչափին հավասար կարևոր նշանակություն ունի։ Կոբախիձեն հայտնել է նաև, որ Զուրաբաշվիլին կշարունակի զբաղեցնել Վրաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալի պաշտոնը։ Ռուսաստանի հետ կապերի գծով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցչի պաշտոնը թափուր էր 2025 թվականի դեկտեմբերից։ Նախկինում այդ պաշտոնը զբաղեցնում էր Գիորգի Քաջայան։
Միջազգային լուրեր
Վրաստանի արտգործնախարարի տեղակալ Զուրաբաշվիլին նշանակվել է ՌԴ-ի հետ կապերի հարցերով հատուկ ներկայացուցիչ

Սկզբնաղբյուր: KARTSIQ