Սեպտեմբերի 25-ին ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի նախագահությամբ տեղի ունեցած նիստում Հանձնաժողովը հաստատել է 2027 թվականի գործունեության ծրագիրը։ Ծրագրով նախատեսված աշխատանքները ներկայացված են առանձին ուղղություններով և ներառում են օրենսդրական նախաձեռնությունների, Հանձնաժողովի իրավական ակտերի բարեփոխումների, սակագնային քաղաքականության, լիցենզավորման, սպառողների շահերի պաշտպանության, կարգավորվող ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության վերլուծության, ներդրումային ծրագրերի համաձայնեցման և գնումների գործարքների մոնիթորինգի ուղղություններով իրականացվելիք աշխատանքները։ Առանձին անդրադարձ է կատարվել նաև 2027 թվականի ընթացքում Հանձնաժողովի կողմից բյուջետային մուտքերի ապահովման ուղղությամբ նախատեսվող աշխատանքներին։
Հայաստան
Հաստատվել է ՀԾԿՀ 2027 թվականի գործունեության ծրագիրը

Սկզբնաղբյուր: KARTSIQ