«Երեխան ամբողջ գիշեր չի քնում, ղժժում է, ահավոր վախեցած են, որ լուրեր ենք լսում, երեխան ականջները փակում ու լացում է, ասում է՝ ես չեմ ուզում հիշել»,– ասել է Արփի Ավետիսյանը։ Նշենք, որ այս պահին երեխաների մորը՝ Անի Ավետիսյանին, վիրահատում են։ Արփի Ավետիսյանի խոսքով, վիրահատությունն արդեն շուրջ 4 ժամ է՝ տեւում է. «Ասել էին, որ ճնշումը շատ ցածր է՝ 90-40 է, հեմոգլոբինը ցածր է, քանի որ շատ արյուն է կորցրել։ Անոթային վնասվածք է, բեկորային փշրվածք, ոսկորը պետք է իմպլանտով հավաքվի, ոտքը կարճանալու է, վեց ամիս անց նորից վիրահատելու են։ Դեռ շատ երկար ապաքինում է պետք քրոջս։ Ավելի վաղ ԱԱԾ–ն հայտնել էր, որ հոկտեմբերի 1-ին, ժամը 14:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, զինծառայող Նասիմի Մուսաևը, ապօրինի մուտք էր գործել Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 20-րդ տուն, հայտնաբերվելուց հետո զենքից արձակել կրակոցներ: Կրակոցի հետևանքով վիրավորում էր ստացել 1987 թվականին ծնված Ա.Ա.-ն: Այնուհետև, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացին դիմել էր փախուստի: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Նասիմի Մուսաևը հայտնաբերվել էր Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 26-րդ հասցեում: Ադրբեջանցին երկու ամսով կալանավորվել է։