Չեխիայի խորհրդարանի Սենատի սոցիալական քաղաքականության հանձնաժողովի նախագահ Լումիր Կանտորի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նազելի Բաղդասարյանի և ՀՀ-ում Չեխիային դեսպան Պետր Պիրունչիկի ուղեկցությամբ: Պատվիրակությանը դիմավորել և այցի ընթացքում ուղեկցել է ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։ Այցի սկզբում նա ներկայացրել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման պատմությունը, ճարտարապետական առանձնահատկություններն ու նշանակությունը։
Հայաստան
Չեխիայի խորհրդարանի պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սկզբնաղբյուր: KARTSIQ