Հայաստանը միջազգային գործընկերների հետ միշտ շփվում է կոռեկտության սահմաններում․ հանգամանքներից կախված՝ երբեմն ավելի շատ, երբեմն ավելի քիչ։ Այս մասին հոկտեմբերի 15-ին Կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ իր շփումների վերաբերյալ հարցին։ «Կա որոշակի ձևաչափ։ Մենք գնում ենք և աշխատում։ Ես ի՞նչ է, ասել եմ, թե չե՞մ բարևելու։ Կամ ասել եմ, որ նրան հանդիպելիս փոխելո՞ւ եմ իմ ճանապարհը։ Ես ընդամենն ասել եմ, որ Բելառուս չենք գնալու և չգնացինք»,- ասաց Փաշինյանը։
Հայաստան
Հայաստանը միջազգային գործընկերների հետ միշտ շփվում է կոռեկտության սահմաններում. Փաշինյանը՝ Լուկաշենկոյի հետ հանդիպումների և շփումների մասին

Սկզբնաղբյուր: KARTSIQ