Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են Կառավարությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության առաջնահերթությունները, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, պետության բնապահպանական օրակարգը, մասնավոր կապիտալի ներգրավման և պետություն-մասնավոր գործընկերության ընդլայնման հնարավորությունները։ Փոխվարչապետը բարձր է գնահատել ՀՀ կառավարության և ԱԶԲ-ի միջև ձևավորված համագործակցությունը՝ կարևորելով Հայաստանում իրականացվող ծրագրերը, որոնք միտված են ենթակառուցվածքների, կրթության, առողջապահության, էներգետիկայի և մասնավոր հատվածի զարգացմանը։
Հայաստան
Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են ՀՀ կառավարության առաջնահերթությունները

Սկզբնաղբյուր: KARTSIQ