Ֆրեզնոյի քաղաքապետ Ջերի Դայերի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Պատվիրակության կազմում էին Ֆրեզնոյի քաղաքային խորհրդի մի շարք անդամներ, ինչպես նաև Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս պարոն Պերճ Աբգարյանը: Հյուրերին դիմավորել և այցի ընթացքում ուղեկցել է ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը: ԱՄՆ-ից ժամանած հյուրերը ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։ Այնուհետև հյուրերը շրջել են Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Շրջայցի ավարտին Ֆրեզնոյի քաղաքապետը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում: Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ Հրաչյա Թաշչյանը պատվիրակության ղեկավար պարոն Ջերի Դայերին է նվիրել Հայոց ցեղասպանության թանգարանի պատկերագիրքը։
Հայաստան
Ֆրեզնոյի քաղաքապետ Ջերի Դայերն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սկզբնաղբյուր: KARTSIQ