«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ այսօր տեղի կունենա աշխատանքային քննարկում Ղարաբաղից տեղահանված անձանց խնդիրների վերաբերյալ՝ պետական գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Այդ մասին Facebook—ի իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը: «Հանդիպումը ուղիղ եթերով կհեռարձակվի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ֆեյսբուքյան էջում։ Քննարկումը փակ կլինի լրատվամիջոցների ներկայացուցիչների համար։ Հանդիպման ավարտից հետո խմբակցության ներկայացուցիչները կպատասխանեն ԶԼՄ-ների հարցերին»,- գրել է նա։
Հայաստան
ՔՊ–ն նախաձեռնում է աշխատանքային քննարկում ԼՂ–ից տեղահանվածների խնդիրների վերաբերյալ. այն փակ է լինելու

Սկզբնաղբյուր: KARTSIQ