ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին։ Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու տարբեր ոլորտներում համագործակցության շարունակական խորացմանն առնչվող հարցեր։ Զրուցակիցներն անդրադարձել են խորհրդարանական կապերի ընդլայնման հնարավորություններին, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք հարցերի։
Հայաստան
Ռուբինյանը և Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր

Սկզբնաղբյուր: KARTSIQ