Ադրբեջանը վերջին ամիսներին ընդլայնել և ամրացրել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում։ «Ադրբեջանն այս հատվածում Հայաստանի տարածք է ներխուժել 2022 թ. սեպտեմբերին, Ջերմուկի մոտակայքում ավելի քան 70 քառ. կմ տարածք է գրավել (ֆիզիկական ներկայություն): Դրանից հետո (2022-2023 թթ ընթացքում) ադրբեջանցիներն այս շրջանում իրականացրել են զգալի ինժեներական աշխատանքներ: Սակայն արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ Բաքվի գործողություններն այդքանով չեն սահմանափակվել: 2026 թվականի հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածի արբանյակային լուսանկարներում երևում է նոր և ընդլայնված դիրքային ենթակառուցվածք: Մի շարք հատվածներում իրականացված աշխատանքների ծավալը (ճանապարհների ընդլայնում, դիրքերի կահավորում և լայնացում) վկայում է ոչ թե եզակի գործողությունների, այլ համալիր դիրքային ենթակառուցվածքի զարգացման մասին: Հատկանշական է, որ աշխատանքներն իրականացվել են նախկին խորհրդային սահմանից 1,2 կմ -ից 6 կմ հեռավորության վրա գտնվող դիրքերի հատվածում (ԽՍՀՄ ԶՈւ ԳՇ 1974 թ. տեղագրական քարտեզով այդ դիրքերը գտնվում են Հայկական ԽՍՀ տարածքում): Ընդ որում, ռազմական ենթակառուցվածքի ամրապնդումն ու ընդլայնումը տեղի է ունեցել սահմանազատման գործընթացը խորհրդային քարտեզների հիման վրա սկսելուց, ինչպես նաև 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում խաղաղության համաձայնագրի տեքստի նախաստորագրումից հետո»,– գրում է լրատվամիջոցը։
Հայաստան
Ադրբեջանն ընդլայնում և ամրապնդում է դիրքերը Ջերմուկի մոտակայքում

Սկզբնաղբյուր: KARTSIQ