Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Էրեբունի վարչական շրջանի Դավիթ Բեկի փողոցում՝ ժողովրդին հայտնի «Մարմարի աշխարհ»-ի դիմաց, 5 օր է ասֆալտի նստվածքի հետևանքով հսկայական փոս է առաջացել, ինչի պատճառով հիմնականում գիշերային ժամերին վարորդները ավտոմեքենաներով հայտնվում են փոսում՝ կոտրելով անվահեծաններ, թափարգելներ, եղել են նաև դեպքեր, որ անվադողերն են պայթել, հաղորդում է Shamshyan.com–ը։ Կայքի հետ զրույցում քաղաքացիները նշում էին, որ այդ հատվածը ասֆալտապատվել է շաբաթներ առաջ ու արդեն 5-րդ օրն է՝ պատուհաս դարձած փոսը դեռ կա։ Նրանք հրավիրում էին Տիգրան Ավինյանի ուշադրությունը, որպեսզի, ինչպես խոստացել էր, քաղաքապետարանը չֆինանսավորի ասֆալտապատումն իրականացնող ընկերությանը, մինչև նա թերությունը չվերացնի։ Փոսի մեջ լցվում է նաև ջուր, ինչը ենթադրում է, որ վնասված հատվածով ջրախողովակ է անցնում։ Այն խմելու ջուր է, թե ոռոգման, դեռևս հայտնի չէ, իսկ դրա համար անհրաժեշտ է նաև «Վեոլիա ջուր» ընկերության միջամտությունը։
Հայաստան
Դավիթ Բեկի փողոցում կատարված ասֆալտապատումն իրականացվել է անորակ. առաջացել է հսկայական փոս

Սկզբնաղբյուր: KARTSIQ