ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի Քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության գործողությունների գլխավոր տնօրինության (DG ECHO)՝ Հայաստանում ծրագրերի պատասխանատու Վոլոդիմիր Կուզկայի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից: Քննարկվել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ համագործակցությամբ իրականացվող՝ աղետներին պատրաստվածության ծրագրի նոր փուլը։ Նախանշվել են առաջիկա անելիքներն ու հետագա համագործակցության առաջնահերթությունները։ Անդրադարձ է կատարվել բնական և տեխնածին աղետների, ինչպես նաև բնակչության պաշտպանությանն ու համապատասխան կառույցների պատրաստվածության բարձրացմանն ուղղված միջոցառումներին։ Քննարկվել են նաև փախստականների կարիքների արձագանքման ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու արձանագրված արդյունքները։
Հայաստան
Կընդլայնվի համագործակցությունը աղետների դիմակայունության ուղղությամբ. ՆԳ փոխնախարարն ընդունել է Վոլոդիմիր Կուզկային

Սկզբնաղբյուր: KARTSIQ