ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է Լեհաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Քշիշտոֆ Կրուլի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՊՆ-ից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփոխումներին, Հայաստանի և Լեհաստանի զինված ուժերի միջև համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ուղղություններով փորձի փոխանակման ծրագրեր մշակելու վերաբերյալ։
Հայաստան
Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ-երի միջև համագործակցության զարգացման հարցերը

Սկզբնաղբյուր: KARTSIQ