2026 թվականի սեպտեմբերի 22-ին կայացած նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է տեղական ինքնակառավարման մարմինների 2026 թվականի հոկտեմբերի 25-ի ընտրություններում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումը՝ Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցության, կուսակցությունների դաշինքների միջև։ «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն` 315-ական, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինք` 143-ական, «Հայաստան» կուսակցությունների դաշինք ` 59-ական։ ԿԸՀ որոշման համաձայն՝ տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու մասին հայտերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում 2026 թվականի սեպտեմբերի 25-ից 30-ը` մինչև ժամը 18։00-ն: ԿԸՀ նիստում ընդունված մեկ այլ որոշմամբ ԿԸՀ-ն հավատարմագրել է Բնակավայրերի համաչափ զարգացում հասարակական կազմակերպության դիտորդական առաքելության դիտորդներին 2026 թվականի հոկտեմբերի 25-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով։