Հայաստանում երկարաձգվել են սահմանամերձ բնակավայրերին աջակցություն տրամադրելու ժամկետները։ Համապատասխան որոշումն ընդունվել է Կառավարության հոկտեմբերի 1-ի նիստում։ Ներկայումս աջակցություն է ստանում 13 սահմանամերձ համայնքի 82 բնակավայր։ Ծրագիրը գործում է 2015 թվականից, և դրա ժամկետն արդեն երեք անգամ երկարաձգվել է։ Գործող ժամկետն ավարտվում է 2027 թվականի հունվարի 1-ին, սակայն Կառավարությունը որոշեց այն երկարաձգել ևս մեկ տարով։ Ֆինանսների նախարարությունը պետք է գնահատի ծրագրի արդյունավետությունն ու որոշի, թե որքանով է հիմնավորված դրա հետագա շարունակումը։ Արարատի, Վայոց ձորի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերի 82 սահմանամերձ բնակավայրերի բնակիչները ստանում են էլեկտրաէներգիայի, բնական գազի և ոռոգման ջրի ծախսերի 50%-ի փոխհատուցում։ Բացի այդ, պետությունն ամբողջությամբ փոխհատուցում է սահմանամերձ գոտու այն հողատարածքների հողի հարկը, որոնց մշակումը դժվարեցված է։
Հայաստան
Հայաստանում երկարաձգվել են սահմանամերձ բնակավայրերին սոցիալական աջակցություն տրամադրելու ժամկետները

Սկզբնաղբյուր: KARTSIQ