Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ կենսաչափական նոր ծառայությունները կմատուցվեն մասնավոր գործընկերոջ կողմից՝ ժամանակակից, բարեկարգ և քաղաքացիների հարմարավետ սպասարկման համար նախատեսված գրասենյակներում։ Սպասարկման նոր գրասենյակները կգործեն 14 հասցեում․ ԵՐԵՎԱՆ ` «Երևան Մոլ»՝ Արշակունյաց պողոտա, 34/3 և «Մեգամոլ»՝ Գայի պողոտա, 16 ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ ՝ Արտաշատ՝ Օգոստոսի 23-ի փողոց, 79/8 ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ՝ Եղեգնաձոր՝ Կամոյի փողոց, 11/1 ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ՝ Կապան՝ Ա. Մանուկյան փողոց, 3/41 ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ՝ Վաղարշապատ՝ Վ․ Սարգսյան փողոց, 111/1 ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ՝ Աշտարակ՝ Վ. Պետրոսյան փողոց, 51/1 ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ՝ Աբովյան՝ Է. Պետրոսյան փողոց, 4/7, 62 և Հրազդան՝ Զորավար Անդրանիկի պողոտա, 3 (Հայփոստ) ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ՝ Գյումրի՝ Կայարանամերձ հրապարակ, 1 («Գյումրի» կայարան) ԼՈՌՈՒ ՄԱՐԶ՝ Վանաձոր՝ Աղայան փողոց, 76/6 ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ՝ Իջևան՝ Անկախության փողոց, 19/79 ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ՝ Գավառ՝ Կենտրոնական հրապարակ, 1/1 (Հայփոստ) և Մարտունի՝ Պ․ Պռոշյան փ․ 4, 12 2027 թվականի առաջին եռամսյակում նոր գրասենյակների թիվը կհասնի խոստացված 23-ին։ Գրասենյակներ կգործեն․ Սյունիքի մարզում՝ Մեղրիում և Գորիսում, Արմավիրի մարզում՝ Արմավիրում, Տավուշի մարզում՝ Դիլիջանում և Բերդում, Լոռու մարզում՝ Ալավերդիում և Ստեփանավանում, Շիրակի մարզում՝ Արթիկում, Արարատի մարզում՝ Արարատում։ Նոր հասցեներ, ժամանակակից պայմաններ և ավելի հարմարավետ սպասարկում՝ կենսաչափական փաստաթղթեր ստանալու համար։