ՀՀ կառավարական միակ ինքնաթիռը (Airbus A319 ACJ), որը մայիսի 6-ին տեխսպասարկման աշխատանքների իրականացման համար Երեւանից թռել էր Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիա, 5 ամիս անց՝ հոկտեմբերի 9-10-ի գիշերը, վերադարձել է Հայաստան: 1998 թ. արտադրված Airbus A319 ACJ ինքնաթիռը (գրանցումը՝ «Հայաստանի Հանրապետություն 701»), որը սովորական Airbus A319-ի բիզնես դասի տարբերակն է, Հայաստանում շահագործվում է 2007-ից: Այն պատկանում է պետությանը: Մինչեւ 2018 թ. օդանավը գտնվում էր ՀՀ նախագահի աշխատակազմի հաշվեկշռում, ինչից հետո ամրացվեց Քաղավիացիայի կոմիտեին: