Հեշտ է դարձել մեր սահմանը հատելը, հովիվը կարող է հատել, որին անվանում են հարբեցող։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 22–ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց Բագրատ Սրբազանը։ «Դե եթե հարբեցողը կարողանում է հատել սահմանը, դուք պատկերացրեք, եթե ինչ-որ լուրջ գործողություն ուզենան անել, ի՞նչ կլինի։ Ասում են՝ մառախուղ էր, մոլորվեց, չգիտեմ ինչ եղավ։ Արդեն հրապարակում են հայտնվում են տասնյակներով, հարյուրներով, մենք տարբեր տեսակի ֆիլմեր ենք տեսնում, նկարահանումներ ենք տեսնում հրապարակից, Ծիծեռնակաբերդից, ամեն տեղից։ Կարմիր լույս պետք է վառվի, որ մեր սահմանը, դժբախտաբար, մատնված է անտերության բարձրագույն իշխանության կողմից։ Ես ոչ մեր զինվորներին եմ ասում, ոչ սահմանը պահող մեր տղաներին, որոնք օրնիբուն տքնաջան օր սահման են պահում և մնացած 15 օր գնում չարքաշ աշխատանքով ինչ-որ տեղ աշխատում են, որ դրամ վաստակեն։ Բայց փաստը արձանագրված է, երկրորդ դեպքն է արդեն։ Իրենք այդքան տարփողում էին, որ անվտանգ ենք, ապահով ենք, հիմա երկու թշվառ մարդ անցել են սահմանը։ Դուք պատկերացրեք՝ եթե զինված խմբեր լինեին դրանք, թեկուզ երեք հոգի, թեկուզ երկու հոգի, ի՞նչ կանենք։ Մենք տարիներով ասում ենք, որ այս մարդիկ քայքայել են պետությունը, ինստիտուտները, ամեն ինչ, իրենք զբաղված են քաղաքական գործիչների ձերբակալելով, կալանավորելով, տեսանյութեր հրապարակելով, գործառույթները լրիվ փոխել են, էլ անվտանգության խնդիր չկա, ցավոք սրտի։ Այս մարդը և այս իշխանությունը համար մեկ սպառնալիքն են մեր պետությանը և մեր ժողովրդին»։