Մեղրիի երկաթգծի, մասնավորապես՝ ռելսերի վերաբերյալ քրեական գործ կա։ Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ գործը վերաբերում է ռելսերին։ Ընդ որում, նա մանրամասներ չի ներկայացրել։ Փաշինյանը պարզաբանեց, որ գործընկերներին խնդրել է իրեն ներկայացնել մանրամասները։ Նա հայտնեց, որ պատասխան ստանալուց հետո ավելի մանրամասն կանդրադառնա այս թեմային։