Երևանի Շինարարների փողոցում կրպակների տերերը արդեն մի քանի օր է բողոքի ակցիաներ են իրականացնում՝ պահանջելով չքանդել իրենց խանութները, քանի որ դրանք օրինական են և ունեն սեփականության վկայականներ։ «Երեկ ու այսօր թաղապետարանից եկել են ու բանավոր ասել են, որ մեր խանութները պետք է քանդեն։ Մենք ասել ենք թուղթ ներկայացրեք, ասել են՝ կներկայացնենք, բայց ոչ մի թուղթ էլ չկա։ Օր է պետք, որ մարդիկ կարողանան դատարկել իրենց խանութները, եթե իհարկե, թուղթն օրինական է։ Բայց մեզ ոչ մի թուղթ չեն ներկայացրել, բանավոր ասել են՝ գալիս ենք քանդենք։ Այդտեղ տարբեր խանութներ են՝ հացի փուռ կա, մսի, կոշիկի հեռախոսի բանջարեղենի խանութներ։ Ընդհանուր առմամբ այդ տարաշքում 80-100 կրպակ կա»,– զրույցում նշեց սեփականատերերից Դավիթ Նահապետյանը։ Նա նաև նշեց, որ իրենք հասցրել են դիմել դատարան՝ խնդրելով պարտավորեցնել Երևանի քաղաքապետին ձեռնպահ մնալ Շինարարների փ․, 15 շենք, 15/14 հասցեի անշարժ գույքի քանդմանը կամ ապամոնտաժմանն ուղղված ցանկացած գործողություն կատարելուց։ Միաժամանակ ներկայացրել են հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդություն՝ խնդրելով ժամանակավոր բավարարել հայցվորի պահանջը՝ պարտավորեցնել Երևանի քաղաքապետին՝ ձեռնպահ մնալ Շինարարների փ․, 15 շենք, 15/14 հասցեի անշարժ գույքի քանդմանը կամ ապամոնտաժմանն ուղղված ցանկացած գործողություն կատարելուց: ՀՀ վարչական դատարանն այսօր հրավիրել է նախնական դատական նիստ և քննության առնելով հայցի ապահովման միջոց ձեռնարկելու վերաբերյալ միջնորդությունը, բավարարել է այն։ Որոշումն օրինական ուժի մեջ է մտել կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Հայաստան
Քաղաքապետարանը չի կարող քանդել Շինարարների փողոցի խանութներից մեկը. Դատարանը բավարարել է սեփականատիրոջ հայցը

Սկզբնաղբյուր: KARTSIQ