Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանի գլխավորությամբ այսօր Ազգային ժողովում տեղի ունեցավ հանդիպում «Անհայտ կորած անձանց հարազատների համահայկական ասոցիացիա»-ի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը ներկա էին Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղինակ Վարդանովը, անդամներ Գառնիկ Դավթյանը, Գեղամ Մանուկյանը, Անուշ Միրզոյանը և Հակոբ Սիմիդյանը։ Քննարկվեցին անհայտ կորած անձանց վերաբերյալ մի շարք խնդիրներ։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց համագործակցությունը շարունակել կանոնավոր և թեմատիկ հանդիպումների ձևաչափով՝ ներկայացված առաջարկությունների հիման վրա ձևավորելով առավել առարկայական օրակարգ
Հայաստան
Անհայտ կորածների հարազատները հանդիպել են ԱԺ հանձնաժողովի ներկայացուցիչների հետ

Սկզբնաղբյուր: KARTSIQ