Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունները շարունակվում են կարգավորման ուղղությամբ աճող թափով։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 16–ին, Երևանում, COP-17–ի շրջանակում լրագրողների հետ զրույցում նշեց Թուրքիայից գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլին։ «Կարգավորման գործընթացը սկսվել է 2022 թվականի հունվարին։ 2026 թվականի մարտից այն թափ է ստացել «Թուրքական ավիաուղիներ» ավիաընկերության չվերթների շնորհիվ։ Հետևաբար, դրա արտացոլումը տեղում այն է, որ մեր նախագահի հանդիպումները պարոն Փաշինյանի հետ շարունակվում են այնպես, որ այս կարգավորումը կբարձրացվի ավելի բարձր մակարդակի։ Իհարկե, որպես Թուրքիա, մենք ցանկանում ենք տարածաշրջանում խաղաղություն, կայունություն և բարգավաճում ապահովել, և հաշվի առնելով ներկայիս իրավիճակը, մենք շարունակում ենք այս գործընթացը։ Հուսով եմ, որ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի արագացումը շատ կարևոր ձեռքբերումներ կբերի երկու երկրների և տարածաշրջանի համար։ Մենք այսօր եկել ենք Երևան՝ COP-ի համար։ Սա շատ լավ հանդիպում է։ Հուսով եմ, որ այստեղ տրված ուղերձները կստիպեն աշխարհի համապատասխան երկրներին ստանալ այդ ուղերձները։ Բացի այդ, հաջորդ ամիս Անթալիայում COP 31–ն է։ Այնտեղ նույնպես շատ կարևոր ուղերձներ կհղվեն ամբողջ աշխարհին։ Սրանք բոլորը կարևոր իրադարձություններ են աշխարհում խաղաղության, կայունության և բարգավաճման զարգացման համար։ Կարևոր ուղերձներ»,–ասաց նա։