Եթե ուժի ցուցանիշը Նիկոլ Փաշինյանի կողմից ադրբեջանական մուղամի հնչյունների ներքո սրտիկ ցույց տալը և Երևանի պատերից մեր հերոսների դիմանկարները ջնջելն է, ապա այո՛, իշխանությունները ուժեղ են։ Այս մասին Երևանի ավագանու նիստում հայտարարել է «Մայր Հայաստան» կուսակցության խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։ Նրա խոսքով՝ իշխանությունները բարեկարգման պատրվակով ջնջում են Ադրբեջանի դեմ ռազմական գործողություններում զոհված հերոսների դիմանկարները։ «Ո՞վ է ձեզ տվել այդպիսի իրավունք։ Սա է ձեր իրական դեմքը»,- ընդգծել է Սուքիասյանը։ Շինարարների փողոցում կրպակների ապամոնտաժման վերաբերյալ իշխանությունների գործողությունները նա կապել է այն հանգամանքի հետ, որ դատարանները ինքնակամ շինությունների վերաբերյալ որոշումների բողոքարկման հարցով որոշումներ են կայացնում հօգուտ քաղաքացիների։
Հայաստան
Իշխանության ուժի ցուցանիշը՝ Փաշինյանի կողմից ադրբեջանական մուղամի հնչյունների ներքո սրտիկ ցույց տալն է. «Մայր Հայաստան»

Սկզբնաղբյուր: KARTSIQ