ՀՌՀ-ն դադարեցրել է «Կոտայք թի վի»-ի լիցենզիայի գործողությունը: Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը սեպտեմբերի 29-ին գումարեց հերթական նիստը։ Օրակարգում էր երեք հարց՝1. «ՄԵԴԻԱՔԱՍՏ» ՍՊ ընկերության ներկայացրած տեսալսողական ծրագրերի ծանուցման վերաբերյալ: 2. «Ա-ԹԻՎԻ» ՍՊ ընկերության՝ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման հանրապետական սփռման ԵՀ N 347 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու դիմումի վերաբերյալ: 3. «ԿՈՏԱՅՔ ԹԻ ՎԻ» ՍՊ ընկերության՝ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման մարզային՝ ՀՀ Կոտայքի մարզի տարածքում սփռման ԵՀ N 305 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու դիմումի վերաբերյալ: Հաստատելով նիստի օրակարգը՝ Հանձնաժողովը որոշեց հաստատել «ՄԵԴԻԱՔԱՍՏ» ՍՊ ընկերության ներկայացրած տեսալսողական ծրագրերի ծանուցումը։ Հաջորդ երկու հարցերը վերաբերում էին «Ա-ԹԻՎԻ» և «ԿՈՏԱՅՔ ԹԻ ՎԻ» ՍՊ ընկերությունների՝ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման հանրապետական և մարզային սփռման լիցենզիաների գործողությունը դադարեցնելու դիմումներին։ Հանձնաժողովը որոշեց սեպտեմբերի 30-ից ուժը կորցրած ճանաչել նրանց տրամադրված հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման հանրապետական և մարզային սփռման լիցենզիաները: Հիշեցնենք, որ նախորդ նիստին ՀՌՀ-ն «Ա-ԹԻՎԻ» ՍՊԸ-ին հաղթող ճանաչեց հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթում։ Սույն որոշումները ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին կամ ՀՀ վարչական դատարան։