Այն, ինչ մենք վաղուց պնդում էինք, այսօր արդեն ակնհայտ փաստ է. Քոչարյաններն այլևս քաղաքական գործոն չեն՝ ոչ Ռուսաստանում, ոչ էլ Հայաստանում։ Եվ դրա ամենավառ ու անհերքելի ապացույցը հենց իրենց սեփական մեդիա-դաշտն ու դրա տարածած թեզերն են։ Բոլորին էլ հայտնի է, որ Politik.am-ը պատկանում է Ռոբերտ Քոչարյանի քաղաքական թիմին և սպասարկում է բացառապես նրանց շահերը։ Եվ ահա, երբ այս կայքը փորձում է հանրությանը համոզել, թե Քոչարյանները դեռ լուրջ «կապեր» ու «ազդեցություն» ունեն Մոսկվայում, որպես գլխավոր հենարան ու քաղաքական «գործոն» ներկայացնում է... ՄԳԻՄՕ-ի (MGIMO) դասախոս Վիկտոր Սողոմոնյանին։ Սա պարզապես զավեշտալի :Երբ նախկին նախագահի թիմի արտաքին «հզոր լծակը» սահմանափակվում է Մոսկվայի բուհերից մեկում դասախոսող նախկին մամուլի քարտուղարով, դա ցույց է տալիս, որ Ռուսաստանի քաղաքական վերնախավում նրանց հետ այլևս ոչ ոք հաշվի չի նստում։Իսկ Հայաստանում էլ նրանց միակ հույսը մնացել է սեփական մեդիաներով արհեստականորեն «ազդեցիկության» փուչիկներ փչելը։ Երբ Politik.am-ի նման պրո-քոչարյանական ռեսուրսները ստիպված են լինում համալսարանի դասախոսին մատուցել որպես ռուսական էլիտաների վրա ազդող «լուրջ քաղաքական գործոն», դրանով արդեն ամեն ինչ ասված է։ Դա ոչ թե ուժի կամ ազդեցության, այլ քաղաքական սնանկության, մեկուսացման և ռեսուրսների իսպառ բացակայության ամենախոսուն ապացույցն է։
Լուրեր
Քաղաքական սնանկության ապացույց. ինչու են Քոչարյանի թիմում ՄԳԻՄՕ-ի դասախոսին ներկայացնում որպես «մոսկովյան հենարան»

Սկզբնաղբյուր: KARTSIQ