ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հոկտեմբերի 2-ին հանդիպել է Միջազգային քաղաքականության խաղաղօվկիանոսյան խորհրդի (Pacific Council on International Policy) նախագահ Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակության հետ: Այդ մասին հայտնում են Ազգային ժողովից: Սարգիս Խանդանյանը ողջունել է Հայաստան ժամանած հյուրերին, խոսել նորընտիր խորհրդարանի աշխատանքներից, ներկայացրել առաջնահերթությունները։ Պատասխանելով պատվիրակության անդամների հարցերին՝ հանձնաժողովի նախագահն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը, խոսել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի կարևորությունից։ Սարգիս Խանդանյանը ներկայացրել է մեր երկրում վերջին տարիներին մի շարք ոլորտներում իրականացված բարեփոխումները։
Հայաստան
Քրիստինա Քվինի հետ հանդիպմանն անդրադարձ է եղել ՀՀ–ի և Ադրբեջանի միջև խաղաղությանն ու ԹՐԻՓՓ-ին առնչվող հարցերի

Սկզբնաղբյուր: KARTSIQ