Ազգային ժողովի խորհրդի այսօր՝ հոկտեմբերի 5–ին կայացած նիստում, որը վարել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը, հաստատվել է ԱԺ մշտական հանձնաժողովներում և դրանց համատեղ նիստերում «Հայաստանի Հանրապետության 2027 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի նախնական քննարկումների անցկացման, առաջարկների ներկայացման և Կառավարության կողմից փոփոխություններ կատարելու ժամկետացանկը։ Ըստ այդմ, քննարկումները կմեկնարկեն նոյեմբերի 2–ին և կշարունակվեն մինչև նոյեմբերի 11–ը, ժամը 18–ը։ 2027 թվականի պետական բյուջեի նախագիծը Ազգային ժողովի լիագումար նիստում կքննարկվի նոյեմբերի 17–ին մեկնարկող հերաթական նիստերի ժամանակ։
Հայաստան
ԱԺ հանձնաժողովներում 2027–ի բյուջեի նախագծի նախնական քննարկումները կսկսվեն նոյեմբերի 2-ից. Ժամկետացանկը հաստատվել է

Սկզբնաղբյուր: KARTSIQ