ՔՊ-ական Սասուն Միքայելյանի սանիկը՝ Հրազդանի Ջրառատ թաղամասի պատասխանատու, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հենրիկ Կոտանյանը, ձերբակալվել է։ Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել մի քանի հոդվածներով՝ ընտրակաշառք տալու, պաշտոնեական կեղծիք կատարելու և խարդախությանն օժանդակելու համար։ Ուշագրավ է, որ նման մեղադրանքների պարագայում Հրազդանի քաղաքապետարանի պաշտոնյայի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։ Հրազդանում Կոտանյանների ընտանիքի անունը վաղուց է շրջանառվում։ Տեղացիները պատմում են, որ Սևակ Միքայելյանի՝ քաղաքապետ ընտրվելուց հետո տրանսպորտի քաղաքային երթուղին տրամադրվել է Կոտանյանների որդիների շահագործմանը, որից հետո մրցույթ է անցկացվել և այն սպասարկում է «Մուլտի տրանսպորտը»։ Փորձեցինք Հենրիկ Կոտանյանի վերաբերյալ տեղեկությունները ճշտել Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանից։ Վերջինս հարցերին չցանկացավ պատասխանել՝ պատճառաբանելով, թե իրեն հարմար չէ խոսել։ Երբ քաղաքապետին հարցրինք՝ Հենրիկ Կոտանյանին մեղադրանք առաջադրվե՞լ է, Սևակ Միքայելյանը կարճ պատասխանեց՝ «Երեկոյան զանգեք»։
Քաղաքականություն
Ձերբակալվել է Սասուն Միքայելյանի սանիկը

Սկզբնաղբյուր: KARTSIQ