Երեկ երեկոյան Երեւան–Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթրաի հետեւանքով տուժած 7 և 10 տարեկան երեխաները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանց առողջական վիճակը գնահատվում է ծանր։ 13-ամյա երեխան ձեռքերի և ոտքի կոտրվածքներ ունի։ Նա գտնվում է վնասվածքաբանական բաժանմունքում․ գիշերը վիրահատվել է, իսկ այսօր նախատեսվում է երկրորդ վիրահատությունը։ Մյուս երկու վիրավորներից մեկը 11 ամսական երեխա է։ Հիշեցնենք, որ վթարի հետեւանքով կա 2 զոհ, 5 տուժած։ Մահացածները ամուսիններ են, տուժածներից երեքը նրանց երեխաներն են։
Հայաստան
Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա

Սկզբնաղբյուր: KARTSIQ