Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ է արել Հայաստանին մտածել՝ կկարողանա՞ արդյոք ԵՄ-ում վաճառել իր կոնյակը, բանջարեղենն ու մրգերը։ «Եթե որոշել ես գնալ Եվրոպական միություն, դե ինչո՞ւ ես շտապում։ Հստակ որոշե՞լ ես, թե ուր են տանելու քո կոնյակը, ուր՝ քո բանջարեղենն ու մրգերը։ Ի՞նչ ծավալով»,- ասել է Լուկաշենկոն Մինսկում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցող կառավարական պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպմանը։ Նա կոչ է արել մտածել, թե արդյոք Հայաստանը կկարողանա ԵՄ շուկայում վաճառքներով փոխհատուցել այն ծավալները, որոնք այսօր վաճառում է ԵԱՏՄ շուկայում։ «Եթե համոզվել ես, որ Ֆրանսիան կգնի քո կոնյակը՝ թեև իրենցը տեղ չունեն դնելու, բայց քեզնից էլ կգնեն, լավ, գնա։ (Բայց) ինչո՞ւ ես վազում։ Ինչո՞ւ ես սայլը ձիուց առաջ գցում»,- ավելացրել է Լուկաշենկոն։