Ֆրանսիայում դպրոցականների բողոքի ցույցերի ընթացքում տեղի են ունեցել մի շարք վտանգավոր միջադեպեր, որոնցից մեկը քիչ էր մնում ծանր հետևանքների հանգեցներ Օքսիտանիա շրջանի Բեզիե քաղաքի Անրի IV դպրոցի ուսուցչի համար։ Մեկ այլ դրվագ տեղի է ունեցել հանրային տրանսպորտի կանգառի մոտ։ Անհայտ անձը դեզոդորանտ է փչել աղջկա դեմքին, ապա հրկիզել աերոզոլը։ Կրակը չի անցել տուժածի մազերին։ Փարիզում երիտասարդների մի խումբ հետապնդել է անցնող ավտոմեքենան և ոտքերով հարվածել մեքենային։ Վարորդը չի կանգնել և արագացրել է ընթացքը։ Ֆրանսիայի մայրաքաղաքի կենտրոնում՝ Ազգի հրապարակում, անկարգությունների մասնակիցները հրկիզել են աղբամաններ։ Բացի այդ, դեռահասների ամբոխը շրջապատել է ոստիկանական մեքենան և սկսել հարվածներ հասցնել։ Իրավապահ մարմինների աշխատակիցները մեքենայով լքել են դեպքի վայրը։ Բողոքի ցույցերի ֆոնին վնասներ են կրել Ֆրանսիայի ամբողջ տարածքում գտնվող ավելի քան 100 դպրոցներ, դրանք փակվել են։ Այս մասին հայտնել է հանրապետության ազգային կրթության նախարար Էդուար Ժեֆրեն։ Նրա տվյալներով՝ տուժել են նաև կրթական հաստատությունների 65 աշխատակիցներ, որոնց թվում՝ 40 դպրոցի տնօրեններ։