ԱՄՆ Միսիսիպի նահանգում դատարանը մանկական պոռնոգրաֆիայի պատրաստման մեղադրանքով մարզչին դատապարտել է 90 տարվա ազատազրկման: Սա օրենքով սահմանված առավելագույն պատժաչափն է, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով դատական վճիռը։ Դատավոր Քրիստի Ջոնսոնի կայացրած որոշման համաձայն՝ Գարդները մեղավոր է ճանաչվել դաշնային երեք դրվագով, որոնցից յուրաքանչյուրով նշանակվել է 30 տարվա ազատազրկում: Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) տվյալներով՝ նա 2017 թվականի դեկտեմբերից մինչև 2018 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում, օգտվելով մարզչի իր պաշտոնից, գաղտնի տեսանկարահանել է անչափահասների։