ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել հանդիպում Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պատվիրակության հետ, որը գլխավորել է քոլեջի պետ, բրիգադի գեներալ Թաքուր Մայանկ Սինհան։ Պատվիրակությանն ընդունել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը։ Հանդիպման շրջանակում Լևոն Այվազյանն անդրադարձել է Հայաստանում և տարածաշրջանում տիրող անվտանգային իրավիճակին, ներկայացրել առկա իրադրությունը, ինչպես նաև պատասխանել հնդկական պատվիրակության անդամների հարցերին։
Լուրեր
ՀՀ պաշտպանության նախարարությունում ընդունել են Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պատվիրակությանը։

Սկզբնաղբյուր: KARTSIQ