Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 75,98 դոլար

Չորեքշաբթի կայացած աճուրդների ընթացքում նավթի գինը փոքր-ինչ բարձրացել է՝ Ռուսաստանից մատակարարումների հեռանկարների հետ կապված անորոշության ֆոնին:

Brent-ի ապրիլյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,14 դոլարով (0,18 տոկոս)՝ մեկ բարելը 75,98 դոլար։ Երեքշաբթի Brent-ը թանկացել է 0,62 դոլարով (0,8 տոկոս)՝ մեկ բարելը 75,84 դոլար։

WTI-ի մարտյան ֆյուչերսները Նյու Յորքի NYMEX բորսայի էլեկտրոնային աճուրդներում թանկացել են 0,16 դոլարով (0,22 տոկոս)՝ մեկ բարելը 72,01 դոլար։ Նախորդ աճուրդների ընթացքում պայմանագիրը թանկացել էր 1,11 դոլարով (1,6 տոկոս)՝ մեկ բարելը 71,85 դոլար։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով