ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում նախատեսվող միջազգային պատվիրակությունների և բարձրաստիճան հյուրերի այցերով պայմանավորված՝ հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևան քաղաքի մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։ • Գեներալ Ի․ Գասպարյանի փողոց, • Երևանյան փողոց, • Իսակովի պողոտա, • Հաղթանակի կամուրջ, • Արգիշտիի փողոց, • Գրիգոր Լուսավորչի փողոց, • Իտալիայի փողոց, • Խորենացու փողոց, • Վազգեն Սարգսյան փողոց, • Հանրապետության հրապարակ, • Նալբանդյան փողոց, • Թումանյան փողոց, • Աբովյան փողոց, • Արամի փողոց, • Պուշկինի փողոց, • Տերյան փողոց, • Բեյրութի փողոց, • Աթենքի փողոց, • Բրազիլիայի հրապարակ, • Ծիծեռնակաբերդի խճուղի, • Մաշտոցի պողոտա, • Պարոնյան փողոց, • Պռոշյան փողոց, • Բաղրամյան պողոտա, • Ֆրանսիայի հրապարակ, • Սայաթ-Նովայի պողոտա։ Հոկտեմբերի 16-ին, ժամը 6․00-ից մինչև 20․00-ն՝ ժամանակ առ ժամանակ, երթևեկությունը կսահմանափակվի հետևյալ փողոցներում և ճանապարհահատվածներում․ • Աբովյան փողոց, • Պուշկինի փողոց, • Արամի փողոց, • Տերյան փողոց, • Թումանյան փողոց, • Նալբանդյան փողոց, • Հանրապետության հրապարակ, • Վազգեն Սարգսյան փողոց, • Խորենացու փողոց, • Բեյրութի փողոց, • Գրիգոր Լուսավորչի փողոց, • Արգիշտիի փողոց, • Մաշտոցի պողոտա, • Ոսկերիչների փողոց, • Հաղթանակի կամուրջ, • Աթենքի փողոց, • Իսակովի պողոտա, • Երևանյան փողոց, • Գեներալ Ի․ Գասպարյանի փողոց։ COP17 միջազգային համաժողովի շրջանակում հնարավոր խցանումներից և անհարմարություններից խուսափելու, ինչպես նաև մայրաքաղաքի ճանապարհային ցանցի ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է հնարավորության դեպքում սահմանափակել անձնական տրանսպորտային միջոցների օգտագործումը, նախապատվությունը տալ հասարակական տրանսպորտին և նախապես պլանավորել երթուղիները՝ հաշվի առնելով նախատեսվող սահմանափակումները։ Գիտակցելով, որ սահմանափակումները կարող են որոշակի անհարմարություններ առաջացնել՝ հայցում ենք ձեր ներողամտությունը և շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։ Ձեր աջակցությունն ու պատասխանատու վարքագիծը կարևոր են միջազգային նշանակության այս միջոցառման անվտանգ և պատշաճ կազմակերպման համար։
Society
COP17: In Yerevan, which streets will be closed on October 15 and 16: MIA exhortation

Source: KARTSIQ