Politico․ Թրամփի մեկնաբանություններից հետո ՆԱՏՕ-ի երկրները նվազեցրել են գագաթնաժողովից սպասումները

ԱՄՆ-ի՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցները նվազեցրել են Անկարայում անցկացվող գագաթնաժողովից սպասումները՝ ամերիկյան նախագահ Դոնալդ Թրամփի քննադատական հայտարարություններից հետո։ Այդ մասին գրում է Politico պարբերականը։

Պարբերականի տվյալներով՝ Թրամփի գործընկերները հույս ունեին, որ նա Թուրքիայում անցկացվող գագաթնաժողով կժամանի «աշխատանքային տրամադրությամբ»։ «Փոխարենը նա միանգամից նետվեց մարտի՝ հերթական անգամ դաշնակիցներին ստիպելով մտածել, թե որքանով է նա հավատարիմ իրենց պաշտպանելու հանձնառությանը»,- գրում է պարբերականը։

Պարբերականը հիշեցնում է, որ Թրամփը, երեքշաբթի ժամանելով Անկարա, ասել է, թե Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները չեն առնչվում ԱՄՆ-ին, ինչպես նաև կրկին հայտարարել է Գրենլանդիայի նկատմամբ Վաշինգտոնի հավակնությունների մասին։ ՆԱՏՕ-ի անանուն դիվանագետը պարբերականին դժգոհել է, որ դաշինքի երկրները անվտանգության հարցերում անում են այն ամենը, ինչ ԱՄՆ-ն պահանջում է նրանցից։ «Սակայն խոշոր պաշտպանական գործարքների օրը այժմ ստվերվել է Գրենլանդիայի վերաբերյալ բողոքներով»,- ասել է Politico-ի զրուցակիցը։

Իր հերթին ՆԱՏՕ-ի անանուն նախկին աշխատակիցը նշել է, որ թեև Թրամփի խոսքերը ստվեր են գցում գագաթնաժողովի վրա, դրանք անակնկալ չեն եղել։ «Բոլոր այս ռիսկերը հաշվառված էին։ Բոլորը սպասում էին դրան»,- ասել է նա։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով